Բարի գալուստ Մերի Հովհաննիսյանի կայքէջ
Այստեղ դուք կարող եք գտնել տեղեկություններ Մերիի մասին, լսել նրա երգերը և կապ հաստատել նրա հետ:
Մերիի մասին

Կենսագրություն

Մերի Հովհաննիսյան: Ծնվել  է 1989թ. մարտի 1-ին Երևան քաղաքում: 4 տարեկանից հաճախել է «Հրաշք» պարի համույթ և մոտ  4 տարի պարել է տարբեր ոճերում:

Երաժշտության հանդեպ մեծ սերն ու երաժշտական արտասովոր հակումներն ի հայտ են եկել հենց այդ տարիներին, 5 տարեկանից ինքնուս սկսել է դհոլ նվագել: Երբ ընդունվել է դպրոց, թողել է պարը, բայց երաժշտության հանդեպ սերը չի լքել նրան:

Դպրոցական տարիներին սկսել է մասնակցել միջոցառումների, որտեղ և ավելի հստակ բացահայտվել է երգելու նրա տաղանդը, և մի քանի մրցույթներում գրանցած հաջողությունները մղել են նրան երգարվեստում մասնագիտանալու որոշմանը:

16 տարեկանում ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց ստուդիան և 2 տարի սովորելուց հետո Արթուր Գրիգորյանի կողմից շնորհված պատվոգրով ավարտել այն:

Այնուհետև ընդունվել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի վոկալ էստրադային բաժին և 4 տարի սովորելուց հետո ստացել վոկալիստի որակավորում: Ավարտելուց անմիջապես հետո որոշում է կայացրել  դառնալ հոգևոր երգչուհի և Աստծուց տրված տաղանդները  ծառայեցնել Աստծո նպատակներին: 2010թ-ից սկսած՝ երգում է «Կյանքի Խոսք» եկեղեցու փառաբանության երգչախմբում, ինչպես նաև, որպես անհատ, սկսել է ստեղծագործել և այժմ բազմաթիվ քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է:

2015թ. օգոստոսի 23-ին լույս տեսավ երգչուհու առաջին՝ «Նայիր խաչին» խորագիրը կրող ձայնասկավառակը, որտեղ հիմնականում ընդգրկված են նրա հեղինակային երգերը: Ցանկանում է իր երգերի միջոցով մարդկանց հասցնել Ավետարանի բարի լուրը և ամենամեծ հրաշքը կյանքում համարում է մարդկության փրկությունը, ուստի որոշել է իր ամբողջ կյանքը նվիրաբերել Աստծուն և մարդկանց ծառայելուն:

Տեսանյութեր

Առաջին ալբոմը

Երգչուհու առաջին ալբոմը խորագրված է «Նայիր խաչին» ըստ համանուն երգի, որն իր առաջին հեղինակային երգն է: Թողարկվել է 2015թ. օգոստոսի 23-ին: Ձայնասկավառակում ընդգրկված է 10 ստեղծագործություն, որոնցից 8-ը՝ հեղինակային: Ալբոմը ներառում է ինչպես երկրպագության, այնպես էլ ավետարանչական բնույթ կրող երգեր: Ի սկզբանե ձայնագրություններ կատարելիս Մերի Հովհաննիսյանի ցանկությունն ու տեսիլքը եղել է երգերի միջոցով Ավետարանի Բարի լուրը մարդկանց փոխանցելը:

1. Կկատարեմ Քո կամքը երկնային

2. Աստծո կանչը

3. Տեր Քեզ մոտ (Սաղմոս 130)

4. Աղոթք ծնողների փրկության համար

5. Ամեն օր արևի հետ ջերմ

6. Ուր էլ որ գնամ, ուր էլ որ լինեմ

7. Զարմանալի եմ ստեղծված (Սաղմոս 139)

8. Մի  վախեցիր

9. Նայիր խաչին

10. Կվախնաս, որ թշնամին պիտի հաղթե

Ձայնասկավառակակը կարող եք պատվիրել` զանգահարելով 010 58 16 57 հեռախոսահամարին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-18:00:

Սոցցանցեր

Կապ

Եթե ցանկանում եք կապ հաստատել Մերիի հետ, ապա կարող եք նամակ ուղարկել info@merryofficial.com էլ-փոստի հասցեին կամ լրացնել հետևյալ դաշտերը: